«Նաիրի Ինշուրանս»-ը հերքում է չարաշահումների մասին ՊԵԿ տեղեկությունը

21.01.2019 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Նաիրի Ինշուրանս» #ՊԵԿ
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում է տարածել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության վերաբերյալ, որի համաձայն՝ ընկերության կողմից պետությանը 200 մլն դրամի վնաս է պատճառվել:


«Այսօր ՊԵԿ-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը վերագրվել են առանձնապես խոշոր չափերի հարկերի չվճարման ենթադրյալ չարաշահումներ, որի մասին ընկերությունը տեղեկացվել է մամուլից:

Պաշտոնապես հայտնում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որեւէ անգամ չեն այցելել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով եւ անհասկանալի է, թե ինչ չարաշահումների եւ նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ եւ ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

«Նաիրի Ինշուրանս»-ում նշել են, որ «բավարար հիմքեր ունեն պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու ընկերության գործարար համբավն ու հեղինակությունը»։

Ընկերությունը ձեռնարկելու է «օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար, բացառելու՝ ընկերության գործարար բարի համբավն արատավորող ցանկացած փորձ եւ պատասխանատվության ենթարկելու նմանօրինակ դեպքերի մեղավորներին օրենքի ողջ խստությամբ»։
Դիտում՝ 2467
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW