ՊԵԿ. «Նաիրի Ինշուրանս»-ը պետությանը պատճառել է 200 մլն դրամի վնաս
21.01.2019 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ապահովագրական միջնորդ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը եղել են «Նաիրի Ինշուրանս» ընկերության նախկին աշխատակիցներ, ինչպես նաեւ ընկերության հետ առնչություն ունեցող այլ անձիք, որոնք փաստացի ապահովագրական միջնորդային գործունեություն չեն ծավալել, սակայն վերջիններիս անվամբ, որպես ապահովագրական պոլիսների կնքման համար հասանելիք միջնորդավճարներ, «Նաիրի Ինշուրանս»-ի կողմից փոխանցվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Արդյունքում, որպես միջնորդավճար փոխանցված գումարները «Նաիրի Ինշուրանս»-ի կողմից ներառվել են 2016-2017 թթ. հաշվետու տարիների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկների ծախսային հոդվածի մեջ, նշված գումարների չափով նվազեցվել է հարկվող շահույթը, ինչի հետեւանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 մլն դրամ գումարի վնաս (առանց տույժ եւ տուգանքների)»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու եւ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: