Green Rock-ը եւ Hyatt Hotels Corporation-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում միջազգային բարձրակարգ Hyatt Regency Dilijan հյուրանոցային բրենդի մուտքի վերաբերյալ։ Այն կլինի Hyatt Regency բրենդի առաջին հյուրանոցը Հայաստանում եւ կկառուցվի Դիլիջանում։Հուլիսի 25-ին տեղի ունեցավ համաձայնագրի ստորագրման եւ ապագա հյուրանոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, Գրին Ռոքի Հիմնադիր Մարետա Գեւորկյանը, Գրին Ռոքի ռազմավարական խորհրդական Վազգեն Գեւորկյանը, Hyatt-ի, Green Rock-ի եւ RM Engineering-ի ներկայացուցիչները։Hyatt Regency Dilijan-ը կդառնա Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրի մի մասը եւ տարածաշրջանի առանցքային նախագծերից մեկը։ Լայնածավալ նախագիծն ուղղված է Դիլիջանի զարգացմանը՝ որպես գրավիչ զբոսաշրջային, գործարար եւ մշակութային ուղղության, որը ողջ տարվա ընթացքում բաց կլինի հյուրերի համար։ Լուսանկարը՝ Green Rock Համալիրում կգործեն ռեստորաններ եւ բարեր, առեւտրային տարածքներ, ընտանեկան ժամանցի կենտրոններ, երկու կինոթատրոն, առողջարանային եւ SPA կենտրոն՝ ֆիթնես ակումբով եւ բացօթյա լողավազանով։Հյուրանոցը կունենա 205 համար, ինչպես նաեւ ժամանակակից կոնֆերանսային կենտրոն, որը նախատեսված կլինի ավելի քան 550 հյուր ընդունելու համար։ Ապագա հյուրանոցի կարեւոր առանձնահատկություններից մեկը կլինի նաեւ տանիքում տեղակայված ուղղաթիռների վայրէջքի հարթակը, որը ոչ միայն կբարձրացնի հյուրանոցի հասանելիությունը, այլեւ կնպաստի միջազգային հյուրերի ներգրավմանը եւ միջազգային շուկաների հետ կապերի ամրապնդմանը։ Մարետա Գեւորկյանը Լուսանկարը՝ Green Rock Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան նշեց, որ Hyatt Hotels Corporation-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է Green Rock-ի եւ Դիլիջանի զարգացման համար։«Մենք ուրախ ենք ներկայացնել Hyatt Regency բրենդը Դիլիջանում։ Սա կարեւոր եւ խորհրդանշական փուլ է թե՛ Green Rock-ի, թե՛ Հայաստանի համար։ Hyatt-ի հետ միասին մենք ձգտում ենք ստեղծել ոչ պարզապես հյուրանոց, այլ լիարժեք ուղղություն, որը ողջ տարվա ընթացքում կգրավի հյուրերի եւ կնպաստի զբոսաշրջության, մշակույթի եւ տեղական համայնքի զարգացմանը»։Երեւանից մոտ մեկուկես ժամ եւ Թբիլիսիից մոտ երեք ժամ ճանապարհի վրա գտնվող Դիլիջանը գրավիչ ուղղություն է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա հյուրերի համար՝ ունենալով զբոսաշրջության եւ գործարար միջոցառումների հետագա զարգացման զգալի ներուժ։Hyatt-ի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանի զարգացման գծով փոխնախագահ Լյուդվիգ Բոլդուկյանը ընդգծեց Դիլիջանի երկարաժամկետ նշանակալի ներուժը՝ որպես ապագայի ամենահեռանկարային զբոսաշրջային ուղղություններից մեկի։ Վազգեն Գեւորկյանը Լուսանկարը՝ Green Rock «Մենք ուրախ ենք Green Rock-ի հետ համագործակցության շնորհիվ ներկայացնել Hyatt Regency բրենդը Հայաստանում։ Դիլիջանն ունի երկարաժամկետ զարգացման մեծ ներուժ, իսկ Hyatt Regency-ն՝ որպես ամբողջական ծառայությունների պրեմիում բրենդ, լիովին համապատասխանում է քաղաքի զարգացման տեսլականին՝ որպես հանգստի, գործարար հանդիպումների եւ միջազգային միջոցառումների առաջատար ուղղության»։Նախագծի տնտեսական ազդեցությունըՆախագծի կարեւոր բաղադրիչներից մեկը դրա տնտեսական ազդեցությունն է։Hyatt Regency Dilijan հյուրանոցի գործարկումը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 400 նոր աշխատատեղ հյուրընկալության, ռեստորանային բիզնեսի, առողջարանային ծառայությունների, միջոցառումների կազմակերպման, ինժեներական եւ հյուրանոցային կառավարման ոլորտներում։Ընդհանուր առմամբ Green Rock-ի՝ Դիլիջանում իրականացվող զարգացման ծրագրերի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 800 նոր աշխատատեղ, ինչը նշանակալի ներդրում կլինի տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Tweet Դիտում՝ 6386