Հայէկոնոմբանկը բելգիական Incofin CVBA-ից նոր վարկ է ներգրավել

18.01.2019 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Incofin CVBA
Հայէկոնոմբանկը եւ բելգիական Incofin Investment Management ընկերության կողմից կառավարվող՝ Բելգիայում տեղակայված եւ գրանցված Incofin CVSO CVBA-SO ներդրումային ընկերությունը հունվարի 14-ին կնքել են վարկային պայմանագիր:

Բանկում նշել են, որ միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո եւ փոքր ձեռնարկությունների բիզնեսի վարկավորմանը:

«Այս պայմանագրով տրամադրվող վարկային միջոցները հանդիսանում են Հայէկոնոմբանկի միջնորդությամբ բելգիական ընկերության կողմից արդեն իսկ երրորդ ներդրումը Հայաստանում»,- ասված է հաղորդագրությունում:

Հայէկոնոմբանկը նմանատիպ վարկատու միջազգային ընկերությունների հետ վերջին 3 տարվա ընթացքում կնքել է ավելի քան $90 մլն-ի չափով վարկային պայմանագրեր:
Դիտում՝ 2139

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW