Երկրորդ տարին անընդմեջ՝ Արդշինբանկի պարտաճանաչ վարկառուները ստանում են 5% գումարի վերադարձ (cashback) վճարված տոկոսագումարներից՝ անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի շրջանակում: Ամանորի նախօրեին՝ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին, բանկն իրականացրել է շուրջ 50 մլն դրամի չափով գումարի վերադարձ 1716 հաճախորդի: «Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր՝ սկսած 9,75% տարեկան տոկոսադրույքից (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 10,24%-ից), մինչեւ 40 մլն դրամի չափով, առավելագույնը 15 տարի ժամկետով, ընդ որում` առանց եկամուտների վերլուծության պարտադիր պահանջի: Վարկատեսակի առավելությունն է նաեւ գույքի եւ դժբախտ պատահարներից պահովագրությունը, որի շրջանակում փոխհատուցումը ստանում է վարկառուն: Գործում են շահավետ պայմաններ վարկն այլ բանկից Արդշինբանկ տեղափոխելու դեպքում»,- ասված է հաղորդագրությունում:Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ: Tweet Դիտում՝ 1994