Երեւանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում միաձայն հավանության է արժանացրել 2019-ին տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագիծը: 25.12.2018 | 12:28 Փոքր եւ միջին բիզնեսի վրա տեղական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվի Նախագծի համաձայն՝ բոլոր այն տնտեսվարողները, որոնց հարկային շրջանառությունը գործունեության բոլոր տեսակների մասով 2018-ին չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019-ին կօգտվեն սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նվազեցման արտոնություններից: Ըստ նախագծի՝ ընթացիկ տարում Երեւանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58,33%-ի չափով, առեւտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 72,98%-ի չափով, ինչպես նաեւ հանրային uննդի եւ զվարճանքի օբյեկտների դեպքում՝ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 70%-ի չափով:Նախագծով սահմանվել է նաեւ արտոնություններ այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2019-ի հունվարի 1-ից։ Tweet Դիտում՝ 3569