Փոքր եւ միջին բիզնեսի վրա տեղական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվի

25.12.2018 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Մարության #ՓՄ բիզնես
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ այսօր Երեւանի ավագանին քննում է տեղական տուրքերի 2019թ. դրույքաչափերը սահմանելու հարցը:

Ըստ նախագծի՝ որոշ դրույքաչափեր ավելանալու են:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ քաղաքապետարանը որդեգրել է փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու քաղաքականությունը, եւ ըստ այդմ, հունվարի 15-ին անցկացնել արտահերթ նիստ եւ արտոնություններ սահմանել ՓՄ բիզնեսի համար:

Ըստ քաղաքապետի առաջարկած որոշման՝ տարեկան մինչեւ 58,3 մլն դրամ շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կշարունակեն վճարել տուրքերը նույն դրույքաչափով:

Ըստ նախագծի՝ այս կետն ուժի մեջ կլինի հունվարի 1-ից:
Դիտում՝ 2406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW