Հայկական ռեստորանների միությունը (ՀՌՄ) տեղեկացնում է, որ այսօր միության անդամները հանդիպել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ:«Պարոն Անանյանի պնդմամբ՝ ՊԵԿ-ը կիսում է միության մտահոգությունները հարկային բեռի ավելացման մասով, ինչի մասին տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ցանկություն է արտահայտել հանդիպել միության անդամների հետ այս շաբաթվա ընթացքում:Հույս ունենք՝ մեր խնդիրը բարենպաստ լուծում կստանա»,- ասված է ՀՌՄ ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 3077