2018թ. Կոնվերս Բանկի մասնաճյուղերի աշխատանքային վերջին օրը դեկտեմբերի 29-ն է: Այդ օրը բանկի մասնաճյուղերը ծառայություններ են մատուցելու սովորական աշխատանքային ռեժիմով՝ 10:00-14:30:Ինչպես հայտնել են բանկում, բանկի մասնաճյուղերն աշխատելու են նաեւ տոնական օրերին:Մասնավորապես, հունվարի 3-ին՝ ժամը 10:00-12:00-ը, աշխատելու է Կոնվերս Բանկի «Կապան» մասնաճյուղը, 11:00-15:00-ը՝ «Աբովյան», «Արտաշատ», 11:00-14:00-ը՝ «Էջմիածին», 12:00-15:00-ը՝ «Հրազդան», «Աշտարակ», 12:00-16:00-ը՝ «Սեւան», 12:30-15:30-ը՝ «Արմավիր», 14:00-17:00-ը՝ «Իջեւան», «Դիլիջան», «Վանաձոր», 13:00-16:00-ը՝ «Գյումրի», «Կումայրի» մասնաճյուղերը, 11:00-12:00-ը՝ Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակը (Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1):Հունվարի 4-ին՝ ժամը 11:00-15:00-ն, հաճախորդները կարող են օգտվել Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակի, «Կենտրոնական», «Ավան», «Դավիթաշեն», «Էրեբունի», «Արարատյան», «Վանաձոր», «Կումայրի», «Արտաշատ», «Աբովյան», «Կապան», «Էջմիածին», «Դիլիջան», «Հրազդան», «Աշտարակ», «Արմավիր», «Գյումրի», «Իջեւան», «Սեւան» մասնաճյուղերի ծառայություններից:Տոնական օրերին Կոնվերս Բանկի՝ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում գործող մասնաճյուղերն աշխատելու են շուրջօրյա ռեժիմով:Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 25430