ԵԱԶԲ-ն $67 մլն կտրամադրի Հայաստանում ջերմոցային տնտեսության կառուցմանը

28.12.2018 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #ջերմոցային տնտեսություն
Եվրասիական զարգացման բանկը եւ «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ն վարկային համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակում Հայաստանում ավելի քան 55 հա կիսածածկ ջերմոցային տնտեսություն կստեղծվի։

ԵԶԱԲ հաղորդագրության համաձայն՝ 53,4 հա կհատկացվի ամբողջ տարվա ընթացքում լոլիկ, իսկ 6,6 հա-ն՝ սածիլներ աճեցնելու համար։

Փաստաթղթի համաձայն՝ բանկը $67 մլն չվերականգնվող վարկային գիծ է տրամադրում 10 տարի ժամկետով։

«Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների վաճառքը հիմնական իրականացվում է մեր բանկի անդամ երկրներում։ Դա առաջին հերթին Ռուսաստանն է։ Այդ իսկ պատճառով՝ նման ինտեգրացիոն ներուժով ծրագիրը չենք կարողացել բաց թողել»,- ասել է Եվրասիական զարգացման բանկի ծրագրային բլոկի ղեկավար Վսեւոլոդ Սմակովը։
Դիտում՝ 10961
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW