ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր ակցիա:Ակցիան կընթանա մինչեւ 2019թ. փետրվարի 19-ը եւ հաճախորդներին հնարավորություն կընձեռի վարկի ձեւակերպման օրվանից առաջին երկու ամիսները վճարել 0 դրամ:«ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին գնումներ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վաճառքի կետերում՝ օգտվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորումից, ու չվճարել առաջին երկու ամիսների դիմաց»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում նշել են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկավորումն ունի հետեւյալ առավելությունները՝- Վարկի ձեւակերպում՝ առանց բանկ այցելելու,- Վարկի տրամադրում րոպեների ընթացքում,- Փաստաթղթերի նվազագույն փաթեթի տրամադրում. անձնագրային եւ հանրային ծառայությունների համարը (սոցիալական քարտ), իսկ իրավապահ մարմինների աշխատակիցների դեպքում՝ նույնականացման վկայականը կամ աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք:ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկ կարող են ձեւակերպել 21 տարեկանը լրացած ֆիզիկական անձիք՝ ՀՀ ռեզիդենտները: Վարկավորման վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ: Tweet Դիտում՝ 15812