Արդշինբանկը բիզնեսի զարգացման համար առաջարկում է IPOS ծառայությունը

25.12.2018 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #IPOS
Արդշինբանկն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին առաջարկում է քարտերով առցանց վճարումներ ընդունելու «առավել արագ, անվտանգ եւ արդյունավետ տարբերակ՝ IPOS ծառայությունը»։

Բանկում նշել են, որ պատվիրելով IPOS ծառայությունը՝ հաճախորդները հնարավորություն կունենան ընդլայնել ապրանքի կամ ծառայության վաճառքները՝ ընդունելով վճարումներ ինտերնետ միջավայրում 24/7 ռեժիմով աշխարհի ցանկացած կետից:

«IPOS-ն ազատում է վաճառքի կետերում առկա տերմինալների հետ կապված ծրագրային բազում խնդիրներից, քանի որ հաճախորդին տրամադրվում է նախապես կարգավորված եւ պատրաստի ծրագրային ինտերֆեյսով համակարգը:

IPOS համակարգն ապահովված է 3D Secure ժամանակակից տեխնոլոգիայով, ինչը պաշտպանում է առցանց վճարումների անվտանգությունը ամենաբարձր մակարդակով»,- ասված է հաղորդագրությունում:   

Արդշինբանկի IPOS ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով բանկի պաշտոնական կայքէջ:
Դիտում՝ 1641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW