Երեւան, 29 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2008 թ. Հայաստանի պետական բյուջեի նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԿԲ ղեկավարն ասել է, որ կառավարությունը էապես ավելացրել է սոցիալական ծախսերը: Նա նշել է գների աճի հսկողության անհրաժեշտությունը, հատկապես արտաքին սղաճային ճնշումների ֆոնի վրա: “Գաղտնիք չէ, որ համաշխարհային շուկաներում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ, որը փորձում են հաղթահարել Եվրոպական Կենտրոնական բանկն ու ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգը”,- նշել է Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ 2008 թ. Հայաստանի ԿԲ-ն դիմակայելու է սղաճային սպառնալիքներին մոնետար գործիքների օգնությամբ: “Հայաստանի կառավարությունն, իր հերթին, պետք է վերահսկի շուկաները, որպեսզի գնագոյացումը կրի արդար եւ մրցակցային բնույթ”,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6666