Unibank Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի՝ ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար: «SPEAR'S Russia հեղինակավոր ամսագրի փորձագետների կողմից բանկի աշխատանքի որակի բարձր գնահատումը հաստատում է Unibank Privé-ի ձեռքբերումները կապիտալի կառավարման եւ անհատական բանկային սպասարկման ոլորտում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2018թ. դեկտեմբերի 17-ին Մոսկվայում: Մրցանակը հանձնվել է Յունիբանկի հիմնադիրներ Գեորգի Պիսկովին եւ Գագիկ Զաքարյանին:«Unibank Privé-ն ակտիվ զարգացնում է private banking-ի ուղղությունը Հայաստանում եւ ընդլայնում է իր ծառայությունները ԱՊՀ եւ եվրոպական երկրներում: Հաճախորդներին գրավում են երկարատեւ վստահելի հարաբերությունները, բարձրորակ սպասարկումը եւ անհատական մոտեցումը: Այս ուղղության զարգացման հեռանկարների մասին վկայում են թվերը` 2018թ., նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, Unibank Privé-ի կողմից կառավարվող ակտիվների ծավալը կրկնապատկվել է, իսկ հաճախորդների քանակը` եռապատկվել»,- նշել են բանկում:«SPEAR’S Awards 2018 մրցանակը Unibank Privé-ի ձեռքբերումների, ինչպես նաեւ Հայաստանում եւ արտերկրում մեր հաճախորդների սպասարկումը լավագույնս կազմակերպելու մեր ձգտման ապացույցն է: Unibank Privé-ն վստահելի գործընկեր է, որին կարելի է դիմել ցանկացած իրավիճակում, լինի դա ֆինանսական խնդիր թե lifestyle management-ին առնչվող հարց: Մեր թիմը հպարտ է հաղթանակով եւ շնորհակալ բարձր գնահատականի արժանանալու համար», - ասել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: Unibank Privé հաճախորդների սպասարկումն իրականացվում է Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող գրասենյակում:Unibank Privé-ն հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարում եւ ներդրումային ռազմավարության մշակում: Հաճախորդի համար մշակվում է անհատական առաջարկ, որը ենթադրում է ներդրումների դիվերսիֆիկացիա ավանդներում, պարտատոմսերում եւ բաժնետոմսերում: «Մեր հաճախորդները շատ բարձր պահանջներ ունեն բանկի սպասարկման եւ բանկի հուսալիության նկատմամբ: Մենք մշտապես բարելավում ենք մեր առաջարկությունները, որպեսզի լրացուցիչ առավելություններ ապահովենք մեր հաճախորդների համար: Մենք ուրախ ենք, երբ հաճախորդները դիմում են մեզ ոչ միայն ֆինանսական հարցերով, այլեւ այցելում են Unibank Privé՝ մեկ բաժակ թեյի շուրջ տարբեր թեմաներով զրուցելու նպատակով: Շնորհակալ ենք SPEAR’S Russia-ին մեր աշխատանքը բարձր գնահատելու համար»,- ասել է Unibank Privé մասնաճյուղի կառավարիչ Աննա Հարությունյանը: Tweet Դիտում՝ 10044