Տնտեսական ակտիվության տեմպը շարունակում է ընկնել

20.12.2018 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն #ԱՎԾ
2018թ. հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 5,7% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ հունվար-հոկտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 6%, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 6,5%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,1%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ նվազել 8,1%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 5,5%-ով:

Առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 9,2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 18,4%-ով:

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 2,6%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1,8%-ով: 2018թ. հունվար-նոյեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 3,9%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 19,1%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 9,8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 24,2%-ով:
Դիտում՝ 2358
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW