2018թ. հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6% տնտեսական ակտիվություն:Համեմատության համար նշենք, որ հունվար-սեպտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 6,5%: 20.11.2018 | 13:20 Փաշինյանը բացատրել է՝ ինչու են նվազում տնտեսական ակտիվության ցուցանիշները ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,5%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ նվազել 8,1%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 6,5%-ով:Առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 9,6%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 18,5%-ով:Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 2,7%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2%-ով: 2018թ. հունվար-հոկտեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 3,7%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հոկտեմբերին ավելացել է 20,7%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 11,7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 25,8%-ով: Tweet Դիտում՝ 1957