Փաշինյանը բացատրել է՝ ինչու են նվազում տնտեսական ակտիվության ցուցանիշները
20.11.2018 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Բուքեմեյքերական համաճարակի դեմ մենք պայքարելու ենք, որովհետեւ կարծում ենք, որ մեր երկրի բովանդակության վրա ազդող գործընթաց է»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը լրագրողների հետ զրույցում:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշները պահպանել չի հաջողվել, որովհետեւ դրանք «նկարված թվեր էին», կազմված՝ բուքմեյքերների գրասենյակներում արված խաղադրույքներից, Ամուլսարի ներդրումից, Թեղուտի հանքավայրից, որը փակվել է։
«Մենք պետք է հրաժարվենք տնտեսական հին կառուցվածքից եւ ստեղծենք տնտեսական նոր կառուցվածք։ Առաջիկայում նախատեսվում է վերագործարկել Սեւանի շաքարի գործարանը: Ինչպես նաեւ նախատեսվում է բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: