«Իզի Փեյ»-ն ու «Արտույտ»-ը սոցիալական ծրագիր են իրականացնում Նորաշենում
20.12.2018 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Իզի Փեյ





























«Իզի Փեյ»-ում նշել են, որ օրերս ընկերության թիմը «Արտույտ»-ի հիմնադիր Արեւիկ Առաքելյանի հետ միասին այցելել է Նորաշեն՝ «Տաղանդների բացահայտում» նկարչական խմբակի 21 երեխաներին շնորհավորելու գալիք տոների կապակցությամբ։
«Նրանք իրենց հետ տարել էին նվերներ՝ տաքացուցիչներ, տաք բաճկոններ, երկարաճիտ կոշիկներ եւ քաղցրավենիք։ Հանդիպումն անցավ շատ ջերմ եւ ուրախ մթնոլորտում։ Աշխատակիցները տեղադրեցին ջեռուցման համակարգը, զրուցեցին երեխաների հետ, երգեցին միասին. երեխաները ցուցադրեցին իրենց գեղեցիկ աշխատանքները եւ լուսանկարվեցին միասին»,- ասված է հաղորդագրությունում:
«Մեզ համար կարեւոր է Նորաշենի երեխաներին ընձեռնել հնարավորություն եւ ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք դպրոցական ծրագրից զատ սովորեն նաեւ ստեղծագործել»,- ասել է «Իզի Փեյ» ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանը:
«Ամբողջ տարի երեխաները կայցելեն նկարչական խմբակ։ Մեկ տարի անց լավագույն նկարներով կստեղծվեն շարֆեր եւ կվաճառվեն, իսկ ստացված հասույթը նորից կտրամադրվի այս երեխաներին։ Տարիներ անց այս գյուղից կարող է բացահայտվել հայտնի նկարիչ կամ դիզայներ»,- նշել է «Արտույտ»-ի հիմնադիր Արեւիկ Առաքելյանը։
Ընկերությունների ներկայացուցիչները գարնանը կրկին կայցելեն Նորաշեն:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: