ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի Ամանորյա ակցիա

19.12.2018 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Ամանորյա ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի Ամանորյա ակցիա՝ իջեցված տոկոսադրույքներով:

Բանկը հնարավորություն է տալիս ձեւակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ հետեւյալ պայմաններով՝

- վարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ սկսած 0%-ից (տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13%-ից),
- վարկը տրամադրվում է ոսկու գնահատված արժեքի մինչեւ 150% -ի չափով,
- վարկի մարման ժամկետը մինչեւ 2 տարի է, մարման կարգն ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է նաեւ հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերի համար: Տեղափոխելով ոսկու գրավադրմամբ վարկերն այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ հաճախորդները կստանան գրավի գնահատված արժեքից 40%-ով ավելի գումար:

Բանկում նշել են, որ ոսկու գրավադրմամբ վարկ ձեւակերպելու դեպքում հաճախորդները կարող են օգտվել հետեւյալ առավելություններից.

- անհրաժեշտության դեպքում բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի գործող վարկն այլ բանկում մարելու եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում ավելի հարմարավետ պայմաններով նոր վարկ ձեւակերպելու նպատակով,

- վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է րոպեների ընթացքում,

- վարկի ձեւակերպումն իրականացվում է տեղում՝ րոպեների ընթացքում,

- վարկը ստանալու համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Դիտում՝ 10617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW