ՏՏ-ն, ֆինանսներն ու բանկերը՝ ՀՀ աշխատաշուկայի ամենաակտիվ ոլորտներ

18.12.2018 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Staff.am #Լուիզա Ավետիսյան
2018-ին աշխատաշուկայում ամենաակտիվ ոլորտները, ըստ գործատուի, եղել են տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսաբանկային, արդյունաբերության եւ արտադրության ոլորտները։

Այս մասին են վկայում Staff.am կարիերայի օնլայն հարթակի հավաքագրած՝ Հայաստանի աշխատաշուկայի ակտիվության վիճակագրական տվյալները։

Ակտիվների շարքում են նաեւ հեռահաղորդակցության եւ ներկրման, արտահանման, առեւտրի ոլորտները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ըստ աշխատանքի կատեգորիայի՝ գերակշռում են ծրագրավորման աշխատանքները, քանի որ այս մասնագիտության նկատմամբ մեծ պահանջարկ կա։ Բոլոր աշխատանքների մոտ 18%-ը բաժին է ընկնում ծրագրավորմանը:

Աճի տեմպեր են նկատվել վաճառքի, բանկային գործի, վեբ դիզայների, պրոդուկտի կառավարման, որակի կառավարման եւ ՄՌԿ մասնագետների դեպքում։

Staff.am հարթակի համահիմնադիր եւ աշխատաշուկայի վերլուծության նախագծի համար պատասխանատու Լուիզա Ավետիսյանը նշել է, որ դիտարկել են նաեւ անհատների նախասիրություններն աշխատանքի փնտրման եղանակի տեսանկյունից։

«Մեր երկրում աշխատանք փնտրողների շրջանում ամենից մեծ կշիռն ունի Facebook-ը, որին հաջորդում են Google որոնողական համակարգում արվող հարցումները։ LinkedIn-ը նույնպես բավականին ակտիվ է»,- նշել է Լուիզա Ավետիսյանը։
Դիտում՝ 3003
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW