Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ. 5 մլն դրամ՝ 100 օր անտոկոս ժամանակով

17.12.2018 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ակցիա

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ֆիզիկական անձանց համար մեկնարկել է «100 օր անտոկոս» արշավը:

Բանկում նշել են, որ արշավի շրջանակում հաճախորդները մինչեւ 2019թ. հունվարի 31-ը ներառյալ վարկային քարտային գծերի միջոցով կարող են ստանալ մինչեւ 5 000 000 դրամ։

100 օր անտոկոս ժամանակահատվածը գործում է ինչպես վճարային, այնպես էլ կանխիկացման գործարքների համար եւ սկսվում է վարկային գծի ակտիվացման օրվանից:

Վարկային գծերը տրամադրվում են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով՝ ArCA, Mastercard, Visa եւ Հայաստանում միայն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից թողարկվող American Express քարտատեսակով։

Մանրամասները հասանելի են այստեղ:

 

Դիտում՝ 3087

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW