ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը Մանիլայում մասնակցել է ԱԶԲ հանդիպմանը
15.12.2018 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /


Կարեն Հարությունյանը ներկայացրել է ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի ընթացքը եւ զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար: Նա շեշտել է ԱԶԲ-ի եւ մյուս միջազգային ներդրումային ֆինանսական կառույցների դերը եւ այն առանցքային պայմանները, որոնք մեծ դերակատարում ունեն էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ եւ հուսալի բաշխիչ ցանց ունենալու գործում՝ նպաստելով երկրի տնտեսական աճին:
«Մենք ներկայացրեցինք Հայաստանը, էներգետիկ շուկայի կառուցվածքը, ընկերության կառավարումը ստանձնելուց հետո կատարված աշխատանքի արդյունքները, առկա մարտահրավերները, 10-ամյա ներդրումային ծրագիրը եւ առաջիկա տարիների զարգացման տեսլականը», - նշել է Կարեն Հարությունյանը:
«Հայաստանի տնտեսության աճի համար կարեւոր է էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ եւ հուսալի բաշխիչ ցանցի առկայությունը: ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի, որը պետք է լուծի ոլորտի կարեւորագույն խնդիրներն ու նպատակները։ Մեր համագործակցությունը կաջակցի ՀԷՑ-ին ներդրումային ծրագրի իրականացման հարցում», - ասել է ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: