Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ-ը մեկնարկել է «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը

14.12.2018 | 21:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #Իմ բիզնեսը #Իմ բանկը
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ-ը մեկնարկել է «Իմ բիզնեսը, Իմ բանկը»  արշավը, որն էականորեն տարբերվում է ֆինանսական համակարգում եղած նախկին բոլոր լուծումներից։

Ըստ բանկի հաղորդագրության, այն առաջարկում է բիզնեսի կատարելագործման համար նախատեսված լավագույն գործիքների համադրությամբ փաթեթային լուծումներ, որտեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայությունները։

«Սա գործընկերության նոր ձեւաչափ է, որը շարունակությունն է մեր նախկին կատարած քայլերի, եւ մենք ապագայում էլ շարունակելու ենք այս գործընկերության ճյուղը զարգացնել: Մենք չենք ուզում հանդես գալ միայն որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն եւ ամեն ինչ անում ենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Արշավի շրջանակում ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթը ընդգրկում է մարքեթինգային,  ստրատեգիական, հաշվապահական  խորհրդատվություն, ինչպես նաեւ էներգաաուդիտ իրականացնելու հնարավորություն։

«Մեր առաջարկի մեխը տոկոսադրույքները չեն, սակայն մեր տոկոսադրույքները շուկայական են»,- նշել է Մելքոնյանը՝ շեշտելով, որ բանկն արդեն շուրջ չորս տարի գործընկերներին է մատուցում ոչ ֆինանսական ծառայություններ, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել  բիզնեսը:  

««Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավի միջոցով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ-ն ավելի է խորացնում փոքր եւ միջին ձեռնարկությունների հետ երկար տարիների ընթացքում ստեղծած իրական գործընկերային հարաբերությունները։  

Տարեսկզբի ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հաճախորդները բանկը ընկալում են որպես իրենց գործընկեր եւ բիզնես հենարան, կամ, իրենց խոսքով ասած՝ «իմ բանկը»»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Այդ գաղափարը զարգացնում ենք եւ՛ փոքր, եւ՛ միջին բիզնեսի համար, ինչպես նաեւ մանրածախ բիզնեսի համար: Հետագայում ավելի պետք է խորացնենք մեր գործընկերային հարաբերությունները՝ ավելի ամրապնդելով «իմ բանկի» զգացողությունը մեր գործընկերների մոտ: Միայն բանկ լինելը մեզ բավարար չէ: Պետք է լինենք յուրաքանչյուրի «իմ բանկը»»,- ընդգծել է Մելքոնյանը:  

Իրականացվող բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական www.acba.am կայքէջում, իսկ ոչ ֆինանսական ծառայություններին` ՓՄՁ-ների համար բանկի կողմից հատուկ ստեղծված www.sme.acba.am կայքում։

Դիտում՝ 2796
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW