Լեհական «Փոլ-Մոտ» ընկերությունը, օգտագործելով հայկական «Սլացք» ընկերության կարողությունները եւ լեհական տեխնոլոգիաները, մտադիր է «Ուրսուս» մակնիշի տրակտորների արտադրություն հիմնել Հայաստանում:Այս մասին այսօր նշել է «Փոլ-Մոտ» հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլը՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը: Մառեկ Փոլն ասել է, որ տրակտորները կարող են օգտագործվել ինչպես երկրի ներքին շուկայի համար, այնպես էլ արտահանվել այլ երկրներ:Տիգրան Ավինյանը նշել է, որ երկրում տրակտորների պարկն արդեն բավականին հնացած է եւ Հայաստանում արտադրված տրակտորներով դրանք փոխարինելը ցանկալի հեռանկար կլինի:«Փոլ-Մոտ» հոդլինգն արտադրում է նաեւ «Ուրսուս Բաս» էլեկտրական եւ դիզելային ավտոբուսներ, քննարկվել է նաեւ Հայաստանում ավտոբուսներ արտադրելու հնարավորությունը: Tweet Դիտում՝ 2730