Հայաստանի տեքստիլ եւ կաշվե արտադրանքի 40%-ն արտահանվում է ԵՄ

12.12.2018 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #տեքստիլ #ԵՄ
«Բիզնես Արմենիան» հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաեւ ոլորտի ցուցանիշերը։

«Բիզնես Արմենիայի» հետազոտության տվյալով՝ վերջին 2 տարում Հայաստանում 35-43%-ով աճել է տեքստիլի, հագուստի եւ կաշվե արտադրանքի արտահանման ծավալը, 40%-ից ավելին արտահանվում է Եվրամիության երկրներ։


Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու արտերկրյա դիստրիբյուտորներին են մատակարարում դիզայներական նմուշներ։

Ոլորտում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը մի շարք աջակցության ծրագրեր է իրականացնում, որի շնորհիվ, Հայաստանը եվրոպական, իրանական, ասիական երկրների ներդրողների համար գրավիչ հարթակ է՝ այստեղ արտադրություն հիմնելու եւ զրոյական մաքսատուրքով ԵԱՏՄ 180-միլիոնանոց շուկա դուրս գալու համար։

Հրապարակվել է նաեւ միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ.

 

Մարքեթինգային փաթեթն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է Select Armenia («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ եւ «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։
Դիտում՝ 10016
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW