Կոնվերս Բանկը, Ամանորին ընդառաջ, հանդես է գալիս ավանդական CashBack ակցիայով եւ բանկի Pos տերմինալներով վճարումներ իրականացրած իր քարտապաններին գնումի/գնումների ընդհանուր գումարի 10%-ի չափով հետվերադարձի հնարավորություն է ընձեռում:«Այս տարի, բանկի 25-ամյակի կապակցությամբ, ակցիան աննախադեպ է եւ տեւելու է 25 օր՝ դեկտեմբերի 6-31-ը՝ ընդգրկելով ոչ միան Երեւանը, այլեւ մարզերը: Այս օրերի ընթացքում բանկը CashBack ակցիաներ է կազմակերպելու ավելի քան 250 խանութ- վաճառակետերում, առեւտրի եւ սպասարկման ցանցերում. ասել է, թե մեկ մեծ CashBack ակցիայի շրջանակում իրականացվելու են ավելի փոքրամասշտաբ 25 ակցիաներ՝ մեկ օր տեւողությամբ: Յուրաքանչյուր օրվա գործընկերների ցանկին մեր քարտապանները կարող են ծանոթանալ բանկի ֆեյսբուքյան էջում եւ կայքում՝ քեշբեքին նախորդող օրը»,-նշել են Կոնվերս Բանկում: Բանկը տեղեկացրել է նաեւ, որ այս տարի իրականացվել է մոտ մեկ տասնյակ գումարի հետվերադարձի ակցիա, որոնցից միայն մեկի՝ Կանանց տոներին նվիրված ակցիայի շրջանակում հաճախորդներին է վերադարձվել մոտ 4,3 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2014-ից ի վեր իրականացված նմանատիպ ծրագրերի շրջանակում քարտապանները ստացել են ավելի քան 260 մլն դրամ:«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս լոյալության ակցիաներով՝ իր քարտապաններին յուրաքանչյուրի գնումից գումարի հետվերադարձի ու բոնուս միավոր կուտակելու հնարավորություն ընձեռելով: Մեր հաճախորդները կուտակած միավորները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով բանկի գործընկերային ցանցում»,- ամփոփել են Կոնվերս Բանկում: Tweet Դիտում՝ 9626