IDBank-ի հովանավորությամբ Հայաստանի ԻԹՖ թայեքվոնդոյի ազգային հավաքականը Մինսկում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը մասնակցել է ԱՊՀ բաց գավաթ - ԻԹՖ թայեքվոնդոյի աշխարհի գավաթի առաջնությանը։Բանկում նշել են, որ արդյունքում ստացվել է 1 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։ Վետերանների մրցաշարում հաղթող է ճանաչվել Արսեն Սիմոնյանը։ Արծաթ են նվաճել Հենրիկ Սիմոնյանը, Կառլեն Սիմոնյանը եւ Հարություն Տեր-Պետրոսյանը։ Բրոնզե մեդալակիր են դարձել Համլետ Ալոյանը, Գոռ Հարությունյանը, Ալեքսանդր Նազարյանը եւ Ուկրաինայում Հայաստանի թիմին միացած Դանիիլ Կիմը։ «IDBank-ի շնորհիվ՝ Հայաստանի թայեքվոնդոյի ազգային հավաքականն ամբողջ կազմով մասնակցել է ԱՊՀ բաց գավաթի առաջնությանը։ Սա շատ կարեւոր մրցաշար էր մեզ համար, որից պատվով դուրս եկանք։ Նման փոքր պատվիրակությամբ ունենք 8 մեդալ»,- նշել է Ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանը։Այսօր ԻԹՖ ազգային հավաքականը հյուրընկալվել է IDBank-ում։ Վետերանների մրցաշարի ոսկե մեդալակիրն ու երեխաները նվերներ ու դրամական պարգեւ են ստացել բանկի կողմից։ «IDBank-ը շարունակում է ակտիվորեն աջակցել Հայաստանում սպորտի եւ մշակույթի զարգացմանը։ Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում մեծ տեղ է հատկացնում նաեւ կրթությանը»,- ասված է հաղորդագրությունում։«Ուրախ ենք, որ IDBank-ն իր լուման է ներդրել Հայաստանն արտերկրում հերթական անգամ պատվով ներկայացնելու գործում։ Հուսով ենք, որ IDBank-ի աջակցությունը կնպաստի հավաքականի հետագա զարգացմանը եւ հիմք կհանդիսանա նորանոր հաջողությունների համար»,- նշել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։ Tweet Դիտում՝ 3103