ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ շինարարության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: «Բարելավման կարիք ունի շինարարության ոլորտում գնումների գործընթացը՝ գնահատման չափորոշիչների վերանայմամբ: Բացի այդ, հարկավոր է մշակել մեխանիզմ, որպեսզի հայաստանյան շինարարական կազմակերպությունները մասնակցեն միջազգային շինարարական մրցույթներին, հայկական շուկայում ներդնեն նախագծման եւ շինարարության նոր տեխնոլոգիաներ»,- ասել է Տիգրան Ավինյանը ՀՀ Շինարարների միության 4-րդ համագումարի ժամանակ։Նա նշել է, որ վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո ոլորտը «կայունացել եւ ոտքի է կանգնում»: Շինարարության ընդհանուր ծավալները 2018թ. առաջին 10 ամսվա արդյունքներով աճել են 6,5%-ով, այդ թվում՝ 25%-ով աճել են պետական բյուջետային ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ծավալները: Նա հավելել է, որ շինարարության ոլորտը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է: Tweet Դիտում՝ 2221