«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը ՖՀՄՍ 16-ի կիրառման վերաբերյալ ուղեցույց է տրամադրում

04.12.2018 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթոն Հայաստան #Անժելա Գեւորգյան #ՖՀՄՍ
Բանկային, ապահովագրական եւ վարկային կազմակերպությունների ավելի քան 25 ներկայացուցիչ նոյեմբերի 30-ին մասնակցել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի կազմակերպած՝ ՖՀՄՍ 16-ի կիրառման վերաբերյալ դասընթացին:

ՖՀՄՍ 16-ը՝ «Վարձակալություն»-ը, հրապարակվել է 2016թ. հունվարին եւ ուժի մեջ է մտնում 2019թ. հունվարի 1-ից սկսվող տարեկան ժամանակաշրջանների համար։

Ըստ նոր ստանդարտի պահանջների՝ վարձակալները հաշվապահական հաշվեկշռում պետք է ճանաչեն գրեթե բոլոր վարձակալությունները, ինչը կարտացոլի որոշակի ժամանակահատվածում ակտիվի օգտագործման իրենց իրավունքը եւ վարձակալության հետ կապված վճարման ենթակա պարտավորությունները։

Դասընթացը վարել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ավագ աուդիտոր Անժելա Գեւորգյանը, որը մասնագիտացած է աուդիտի, հաշվապահության, բյուջետավորման բնագավառում եւ ունի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների խոր իմացություն:

«Վարձակալության վերաբերյալ այս նոր ստանդարտն առնչվում է բոլոր այն ընկերություններին, որոնք ունեն/կնքում են վարձակալական պայմանագրեր: Այդ պատճառով մենք որոշեցինք անցկացնել այս դասընթացը եւ օգնել մեր հաճախորդներին եւ գործընկերներին ծանոթանալ նոր ստանդարտով առաջադրված հիմնական փոփոխություններին, հասկանալ ստանդարտի կիրառման ֆինանսական, գործառնական եւ գործարար ազդեցությունները եւ պատրաստ լինել ճիշտ ժամանակին ձեռնարկել քայլեր ՖՀՄՍ 16-ի կիրառումն անցնցում ապահովելու համար»,- ասել է Անժելա Գեւորգյանը:
Դիտում՝ 10673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW