Երեւան, 19 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 13.2%: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2007թ. հունվար-սեպտեմբեր ամսիներին կազմել է 2016623.2 մլն դրամ: 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է 509443.1 մլն դրամ` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 2.1%-ով: Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձը 2007թ. հունվար-սեպտեմբեր ամսիներին 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 20.5%-ով` կազմելով 74028 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 22.2 %-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 53343 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 92630 դրամ (աճը` 19.4%): ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5494