«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող բրդի վերամշակման արտադրամասը ընդլայնվել է՝ համալրվել նոր սարքավորումներով, ստեղծվել է 5 նոր աշխատատեղ։Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում նշել են, որ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից 4 տարի առաջ ստեղծված, տարածաշրջանում միակ բրդի վերամշակման արտադրամասը «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բուրդ գզելու համար նախատեսված սարքեր, կաշի կարելու սարք, որն օգտագործվելու է պայուսակների պատրաստման համար եւ ավելացվել են դազգահները։«Հիմնադրամը ողջունում է այն ծրագրերը, որտեղ օգտագործվում է տեղական հումքն ու ռեսուրսները: Այս ծրագիրը շատ հետաքրքիր է, նախ նրա համար, որ տեղում տարածված է ոչխարաբուծությունը, բայց բուրդը թափոն է համարվել, քանի որ տեղական սպառման շուկա չի եղել: Այժմ արտադրամասը ընդլայնվել է, եւ այսուհետ հնարավոր կլինի մեծացնել արտադրանքի ծավալները»,- ասել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015-ին ստեղծվել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից: Tweet Դիտում՝ 2366