ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանության է արժանացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ 2019թ․ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 25 500 դրամ՝ մոտ 23 000 դրամի փոխարեն։ 13.09.2018 | 16:31 Նվազագույն կենսաթոշակը 2019թ. հունվարի 1-ից կսահմանվի 25 500 դրամ «Նվազագույն կենսաթոշակ եզրույթի կիրառումը նշանակում է, որ 25 000 դրամից քիչ կենսաթոշակ ստացողներ չեն լինելու։ Օրենքին հետադարձ ուժ ենք տալու»,-ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը։ Նրա խոսքով՝ օրենսդրական այս փոփոխությունը հնարավորություն կտա կենսաթոշակառուների շրջանում հաղթահարել ծայրահեղ աղքատության խնդիրը եւ թիրախավորել ցածր կենսաթոշակները։ Tweet Դիտում՝ 2279