ՀՀ կառավարությունն առաջարկում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նվազագույն կենսաթոշակ գործիքը՝ դրա չափի սահմանման լիազորությունը վերապահելով կառավարությանը։Այն հնարավորություն կտա կենսաթոշակառուների շրջանում հաղթահարել ծայրահեղ աղքատության խնդիրը, ինչպես նաեւ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։Համապատասխան օրինագիծն օրերս հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:Օրինագծի համաձայն՝ ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակում կատարված հաշվարկներում, 2019թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։«Համաձայն 2017թ. դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017» հրապարակման՝ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016թ. կազմել է 23 313 դրամ: Յուրաքանչյուր տարի կիրառելով 3% գնաճ` ծայրահեղ աղքատության գիծը 2019թ. կանխատեսվում է 25 500 դրամ»,- ասված է հիմնավորման մեջ:Նախագիծն ընդունվելու դեպքում նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները 2019թ. հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով։2019թ. հունիսի 1-ի դրությամբ՝ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497 394, որից աշխատանքային կենսաթոշակառուներ կազմում են 463 069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32 420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1 905 անձ։ Tweet Դիտում՝ 7215