Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2007 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 38.6%-ով` կազմելով ավելի քան $3030 մլն

19.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 19 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 1059.5 մլրդ դրամ կամ $3030 մլն` 2006 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 38.6%- ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 291.9 մլրդ դրամ կամ $835.4 մլն, իսկ ներմուծմանը` 767.6 մլրդ դրամ կամ $2194.6 մլն:

Արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 475.7 մլրդ դրամ, կամ $1359.2 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6271

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW