Երեւան, 18 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայկական երկաթուղի” ՓԲԸ-ն կհնաձնվի հավատարմագրային կառավարման 2008 թվականի հունվարի 15-ին: Ինչպես հաղորդուն է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա հայտնել է, որ տենդերին կմասնկացեն “Ռուսաստանյան երկաթուղիներ” եւ հնդկական RITES (Rail India Technical and Economical Services) ընկերությունները: Նախարարն ասել է, որ այդ ընկերությունների առաջարկների փաթեթները կբացվեն այս տարվա դեկտեմբերի 21-ին, իսկ դեկտեմբերի 28-ին կհրապարակվեն գնային առաջարկները: “Հայկական երկաթուղի” ընկերությունը հավատարմագրային կառավարման կհանձնվի 30 տարի ժամկետով` 20 տարի երկարաձգման իրավունքով: Մրցույթի պայմանների համաձայն, մրցույթի հաղթողը պարտավոր է 10 տարվա ընթացքում $170 մլն ներդրում կատարել: ՄԵԴԻԱՄԱՔՍ: Tweet Դիտում՝ 5795