Արթուր Ջավադյանն ու Սեւծովյան բանկի նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի ընթացքը

27.11.2018 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան #Սեւծովյան բանկ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր Երեւանում հանդիպել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի խորհրդի նախագահ, բանկի նախագահ Դմիտրի Պանկինին:

ԿԲ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, համագործակցության ընդլայնման եւ զարգացման հնարավորություններն ու ուղիները:  

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն աջակցում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ 11 երկրների տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային համագործակցությանը հիմնականում վարկերի տրամադրման, երաշխիքների թողարկման եւ բաժնային ներդրումների միջոցով:

Հայաստանում Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի ներդրումները 2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են €226.6 մլն:
Դիտում՝ 2144

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW