IDBank-ը՝ ֆիննախի պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալ

27.11.2018 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
2019թ. հունվարի 1-ից IDBank-ը հանդես կգա որպես ՀՀ ֆինանսների նախարարության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալ:

«Դա նշանակում է, որ լինելով պետական պարտատոմսերի շուկայի առաջնային գործակալ, բանկն իր հաճախորդներին հնարավորություն կտա ձեռք բերել պետական պարտատոմսեր՝ անմիջականորեն պարտատոմսերի առաջնային աճուրդներից: Դա հաճախորդներին հնարավորություն կընձեռի լինել էլ ավելի ճկուն եւ ապահովել հավելյալ եկամուտներ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

ՀՀ բանկերից ֆինանսների նախարարության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալի կարգավիճակ ունի 7 առեւտրային բանկ։
Դիտում՝ 2547

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW