«Գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր»

23.11.2018 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «հարկ վճարողի, աշխատողի, գործարարի վարքագծի փոփոխությունը եւ գործարարի նկատմամբ հանրային ընկալումն ամենաառանցքային խնդիրն է, որն այսօր պետք է լուծենք»:

«Մենք պետք է խոստովանենք, որ երկար ժամանակ գործարարության նկատմամբ հիմնականում ձեւավորվել է վատ վերաբերմունք, իհարկե, բացառություններ եղել են: Ի՞նչն է եղել պատճառը, որովհետեւ նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, եւ իշխանությունը շահագրգռված է եղել նրանց քաղաքական պրոցեսներում ներքաշելու հարցում: Հիմա քաղաքական պրոցեսները տարել են այնտեղ, որ, օրինակ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները եւ ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի շրջանակում:

«Բայց ես չեմ ուզում, որ դա ընկալվի որպես գործարարի գնահատականը եւ գործարարի համարումը մեր երկրում նսեմացնելու պրոցես: Դա հակառակ պրոցեսն է, եւ կարծում եմ, որ դրա արդյունքում գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր, որովհետեւ գործարարն այն մարդն է, ով ստեղծում է արդյունք, ով ստեղծում է աշխատատեղեր, ով պետական եկամուտների լոկոմոտիվը քաշում է առաջ, եւ որի գործունեության արդյունքում մենք բոլորս հնարավորություն ենք ստանում ձեւավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական եւ միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները մեր միջավայրում»,- հավելել է կառավարության ղեկավարը:
Դիտում՝ 2059
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW