Երեւան, 11 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում սկսել է աշխատանքը “Դրամական փոխանցումներ: Մանրածախ բանկային ծառայություններ” ամենամյա 4-րդ միջազգային բանկային կոնֆերանսը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, իր ողջյունի խոսքում Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս կոնֆերանսն ուշագրավ է նրանով, որ “հնարավորություն է տալիս ճշտել ժամերը ֆինանսական շուկայի մասնակիցների եւ բանկային ծառայությունները սպառողների միջեւ”: Սարգսյանի խոսքերով, ինչպես բանկային համակարգի միջոցով, այնպես էլ դրանից դուրս դրամական փոխանցումները դարձել են ամենաշահավետ գործառնություններից մեկը: Այսպես, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ հայկական բանկերի ընդհանուր շահույթը միայն միջնորդվճարներից կազմել է 8.5 մլրդ դրամ, ինչը գրեթե 2 մլրդ դրամով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընթացիք տարվա ինը ամիսներին դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ $1.2 մլրդ, ինչն արդեն գերազանցել է նախորդ տարվա տարեկան ցուցանիշը: ԿԲ նախագահի գնահատականի համաձայն, վերջին ժամանակահատվածում դրամական փոխանցումների ոլորտում տեղի են ունեցել նաեւ որակյալ փոփոխություններ, որոնք հանգեցրել են նոր մասնակիցների հայտնվելուն եւ առողջ մրցակցության միջավայրի ստեղծմանը: Տիգրան Սարգսյանն առանձնացրել է մի շարք նոր որակական գործոններ, որոնք տեղ են գտել դրամական փոխանցումների ոլորտում վերջին ժամանակահատվածում. - ուղղարկվածից տարբերվող արտարժույթով դրամական փոխանցումների գումարի վճարման հնարավորություն վերջնական ստացողին; - անմիջապես բանկային հաշվին փոխանցված գումարի վճարման հնարավորություն; - ինքնասպասարկման տերմինալների միջոցով դրամական փոխանցումների կատարման հնարավորություն; - դրամական փոխանցումների ծառայությունների աշխարհագրության լայնացում; - մասնակիցների միջեւ մրցակցության կտրուկ աճ, այդ թվում` ոչ բանկային կազմակերպությունների հայտնվելու հաշվին; Ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, Հայաստանի ԿԲ-ի համար հիմնական կողմնորոշիչներ են լինելու վճարման շուկայի մասնակիցների կայունությունն ու վստահելիությունը: ԿԲ-ն մտադիր է վերանայել եւ կատարելագործել որոշ օրինագծային դրյութներ վճարահաշվառումային ոլորտում, այդ թվում` ոչ բանկային կազմակերպությունների գործունեության բնագավառում: “Դրամական փոխանցումներ. մանրածախ բանկային ծառայություններ” կոնֆերանսում կքննարկվեն տեխնիկական պլատֆորմների բարելավմանը, տարադրամների ինովացիան համակարգերին ինտեգրմանը, հաճախորդներին էլեկտրոնային վճարային ծառայությունների մատուցմանը, դրամական միջոցների օրինականացմանն ու լվացման դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կոնֆերանսի աշխատանքին մասնակցում են Ռուսաստանի բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանը, Մոսկվայի միջազգային արտարժույթային միության նախագահ Ալեքսեյ Մամոնտովը, Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Թաջիկստանի, Մոլդովայի, Բալթյան երկրների բանկերի, ֆինանսական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7041