Ոռոգման համակարգի խնդիրները կլուծվեն

22.11.2018 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ոռոգում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել՝ ոռոգման համակարգի խնդիրները լուծելու եւ կանխարգելելու համար։

«Խումբը պետք է անդրադառնա հնարավոր խնդիրների բոլոր բաղադրիչներին՝ սկսած փոքր հիդրոէլեկտրոկայաններից, վերջացրած կորուստներով, ջրօգտագործողների ընկերություններում տիրող իրավիճակով, ստուգումներով, մոնիտորինգով»,- կառավարության այսօրվա նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ պետք է հսկողության տակ առնվի ամբողջ համակարգը եւ գյուղատնտեսական սեզոնի սկզբից ներկայացվի ամբողջ գործողությունների գրաֆիկը, որպեսզի անկանխատեսելի իրավիճակներ չլինեն։ 
Դիտում՝ 2309

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW