ՎՏԲ-Հայաստան Բանկ. Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

20.11.2018 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ

«Գլենդել Հիլզ» շինարարական ընկերությունը, որը զբաղվում է Երեւանի բնակելի համալիրների շինարարությամբ եւ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկառուն, չկարողանալով կատարել իր վարկային պարտավորությունները, 2015-ին ճանաչվել էր սնանկ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ արդյունքում մի շարք շենքերի շինարարությունը կասեցվել էր, եւ մեծ թվով քաղաքացիներ մնացել էին անօթեւան:

Շահագրգիռ ներդրող «Ի էմ Սի» ընկերությունը բանկին առաջարկել է վաճառել «Բերդ» շենքը:

Ընկերությունը կշարունակի շինարարությունը եւ բնակարանները կհանձնի սեփականատերերին:

«Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին, որն անտարբեր չմնաց շենքի կառուցապատման դադարեցման պատճառով անօթեւան մնացած քաղաքացիների խնդիրների նկատմամբ:

Այժմ մենք հնարավորություն ունենք ավարտին հասցնելու Արգիշտի 11/11 հասցեում գտնվող շենքի կառուցման նախագիծը եւ կգործադրենք բոլոր ջանքերը 7-8 ամսվա ընթացքում շենքի շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու եւ նշված ժամկետում քաղաքացիներին հանձնելու իրենց երկար սպասված բնակարանները»,- ասել է «Ի էմ Սի» ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանցը:

«Մենք որոշում ենք կայացրել վաճառել «Բերդ» բնակելի շենքը «Ի էմ Սի» ընկերությանը, որը ձեռնամուխ է եղել հասցնել ավարտին շենքի շինարարական աշխատանքները:

Այս նախագիծն ունի մեծ սոցիալական նշանակություն, հաշվի առնելով այն, որ «Գլենդել Հիլզ»-ի շատ հաճախորդներ արդեն մի քանի տարի սպասում են իրենց բնակարանները: Մենք ուրախ ենք եւ հույս ունենք, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում գնորդները շուտով կբնակվեն իրենց բնակարաններում, եւ պատուհաններում լույս կվառվի»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Դիտում՝ 8265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW