Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղի բացման կապակցությամբ հայտարարվել էր #myacbabank արշավը:Բանկում նշել են, որ արշավին մասնակցելով՝ հաճախորդները կարող էին հնարավորություն ստանալ իրենց ընտրությամբ մեկնել Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Բեռլին, Պրահա, Դուբայ կամ ստանալ Samsung Galaxy A8 սմարթֆոն։ Հայտարարված մրցույթի շրջանակում պետք էր այցելել բանկի «Նոր Ավան» մասնաճյուղ, նկարվել ինտերակտիվ էկրանի միջոցով եւ հետեւել արշավի մյուս պայմաններին։ Ամենաշատը համացանցում տարածվել է Քրիստինե Պետրոսյանի լուսանկարը, որն էլ ճանաչվել է մրցույթի հաղթող։ Արշավի մյուս ակտիվ մասնակիցները եւս մրցանակներ են ստացել։«Բանկի պաշտոնական ֆեյբուքյան էջում լուսանկարների տեղադրումից հետո ուղղակի անհրաժեշտ էր դրանք տարածել #myacbabank գլխագրով։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Քրիստինե Պետրոսյանը եւ նա կմեկնի Պրահա։ Բացի այս, մրցույթի ամենաակտիվ մասնակիցներին այսօր հանձնեցինք մրցանակներ, որոնց մասին նախապես չէինք հայտարարել՝ մեկօրյա հանգիստ Ենոքավանում»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը։ Tweet Դիտում՝ 1285