Հայաստանի օրգանական արտադրանքը ներկայացվում է Դուբայում

19.11.2018 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օրգանական արտադրանք #Գեղամ Գեւորգյան
«Օրգանական Հայաստան» միասնական տաղավարի ներքո հայկական 9 արտադրողներ մասնակցում են նոյեմբերի 18-20-ը Դուբայում անցկացվող Մերձավոր Արեւելքի օրգանական եւ բնական արտադրանքի ամենամյա ցուցահանդեսին։

Գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ հայ արտադրողները շուրջ 10 000 մասնագիտացված այցելուներին ներկայացնում են իրենց սերտիֆիկացված եւ անցումային օրգանական արտադրանքը` մեղր, չրեր, բնական հյութեր եւ բուսական թեյեր։

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն ընդգծել է, որ օրգանական գյուղատնտեսությունը նախարարության առաջնահերթ ուղղություններից է:  

«Մեր երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացումը մեծ ներուժ ունեցող հեռանկարային ուղղություն է, որը նաեւ արտահանման մեծ հնարավորություններ ունի, եւ մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը խրախուսելու օրգանական արտադրանք ստեղծող ֆերմերներին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ որպես պետական աջակցության հնարավոր տարբերակ՝ այժմ քննարկվում է նաեւ օրգանական սերտիֆիկացման ծախսերի սուբսիդավորման հնարավորությունը, ինչը կարեւոր խթան կդառնա երկրում օրգանական գյուղատնտեսության ծավալների ավելացման համար։
Դիտում՝ 2041

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW