ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության հետ համատեղ, ամանորյա տոներին ընդառաջ, ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել է նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը:««Ապահով հանգիստ» փաթեթի առկայությունը ամանորյա արձակուրդների ընթացքում կնվիրի հաճախորդներին ապահովության, անհոգության եւ ֆինանսական կայունության ամենահաճելի զգացողությունները»,- նշել են բանկում:Հաղորդագրության համաձայն՝ ձեռք բերելով «Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ հաճախորդներն իրենց ամանորյա ճանապարհորդության ընթացքում հնարավորություն կստանան օգտվել հետեւյալ ապահովագրական ծառայություններից.- բժշկական խորհրդատվություն 24/7, շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն, ամբուլատոր եւ ստացիոնար բուժում, դեղորայք, շտապ ատամնաբուժական օգնություն, բժշկական էվակուացիա,- ֆինանսական փոխհատուցում՝ - ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում, - ճանապարհորդության ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի դեպքում, - ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետեւանքով հարեւաններին հասցված վնասի դեպքում: «Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը հաճախորդները կարող են ձեռք բերել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անդամների համար, եւ որպես ամանորյա նվեր՝ հարազատներին: Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչեւ 75 տարեկան անձանց համար՝ երկրագնդի ցանկացած կետ մեկնելիս: Պայմանագրի գործողության ժամկետը 7-15 օր է, ապահովագրական վկայագիրը կարող է օգտագործվել մեկ տարվա ընթացքում՝ բազմակի ուղեւորությունների ժամանակ: Tweet Դիտում՝ 7020