Կարիերայի եւ ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող բանկ: Բանկում նշել են, որ մասնակիցներին եւ հյուրերին է ներկայացվել բանկի Նոր Նորք մասնաճյուղի աշխատակից Աննա Ֆերոյանի փորձը: «Դեռ ուսման տարիներից ցանկություն ունեի աշխատել Կոնվերս Բանկում, բայց, անկեղծ ասած, չէի հավատում, որ այսպես, ուղղակի մի հայտ լրացնելով նախորդ կարիերայի տոնավաճառի ժամանակ, կկարողանամ իրականացնել ցանկությունս: Կարիերայի տոնավաճառից կարճ ժամանակ անց ինձ բանկ հրավիրեցին, իսկ վերապատրաստումից հետո՝ փետրվարից աշխատանքի անցա Կոնվերս Բանկում»,-ասել է Աննա Ֆերոյանը:«Այս տոնավաճառին Կոնվերս Բանկը ներկայացնում է թափուր աշխատատեղեր թե՛ սպասարկման ոլորտում, թե՛ ՏՏ եւ մարքեթինգի ստորաբաժանումներում:Բանկը բազմիցս հայտարարել է իր աշխատանքներում երիտասարդների ներգրավման պատրաստակամության մասին: Այսօր մեր թիմակիցների գրեթե կեսը մինչեւ 30 տարեկան երիտասարդներ են, որոնցից յուրաքանչյուրն իր հետ բանկ է բերել նոր գաղափարներ ու ծրագրեր: Բանկն իր հերթին ստեղծում է միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են իրացնել իրենց ներուժը եւ զարգացման հնարավորություններ է ընձեռում նրանց»,- նշել են բանկում: Այս անգամ Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառը կազմակերպվել է CareerLab-ի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Մասնակցել է ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 ձեռնարկություն: Tweet Դիտում՝ 1213