Evocabank-ն առաջարկում է ՓՄՁ վարկեր՝ online հայտով
15.11.2018 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Evocabank

Evocabank-ն առաջարկում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վարկեր՝ նոր պայմաններով. 5,000,000 – 200,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթով վարկեր՝ ֆիքսված 7% տարեկան տոկոսադրույքով (դոլարի դեպքում):
Բանկում նշել են, որ վարկերը տրամադրվում են մինչեւ 5 տարի մարման ժամկետով՝ կապիտալ ներդրումների իրականացման, շրջանառու կապիտալում միանվագ ներդրումներ իրականացնելու, կրեդիտորական պարտքերը մարելու եւ այլ նպատակներով:
«Վարկ ստանալու համար կարելի է դիմել Evocabank-ի ցանկացած գրասենյակ կամ առանց բանկ այցելելու եւ ժամանակ կորցնելու լրացնել վարկի հայտն online Evocabank-ի կայքում, եւ բանկի վարկային խորհրդատուն կայցելի Ձեզ 1 աշխատանքային օրվա ընթացքում, կուսումնասիրի Ձեր բիզնեսը եւ կառաջարկի վարկավորման պայմաններ՝ հատուկ մշակված Ձեզ համար»,- ասված է հաղորդագրությունում:
Վարկը տրամադրվում է կանխիկ եւ անկանխիկ եղանակով:
Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է՝
Դրամ | 1 տարի | 11% |
1-3 տարի | 11,5% | |
3-5 տարի | 12% | |
Դոլար | 1 տարի | 7% |
1-3 տարի | 7,5% | |
3-5 տարի | 8% | |
Եվրո | 1 տարի | 6% |
1-3 տարի | 6,5% | |
3-5 տարի | 7% |
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: