ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտել է հարկ չվճարելու դեպքեր

14.11.2018 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Գազպրոմ Արմենիա
ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտել է խախտումներ եւ առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն 2016 եւ 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եւ շահութահարկի հաշվարկներում ներառել է կեղծ տվյալներ, որի հետեւանքով մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:

«Ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաեւ գազի կորուստների, ինչպես նաեւ ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալների մասով կատարված համեմատական հետազոտությունների վերաբերյալ տվյալները:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018-ի հունիս-հուլիս ամիսներին՝ 2018-ի հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջինը 3 անգամ: Միաժամանակ, կատարված համեմատական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ԱԳԼՃԿ-ներին մատակարարված բնական գազի ծավալները հունիս-սեպտեմբեր ամիսներին՝ 2018-ի առաջին հինգ ամիսների համեմատությամբ ավելացել են շեշտակի՝ մոտ 37%-ով»,- ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ քննչական վարչության նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ:
Դիտում՝ 1554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW