Կոնվերս Բանկը կֆինանսավորի Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացման աշխատանքները: Բանկում նշել են, որ այս նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր:Հուշագրով Կոնվերս Բանկը ստանձնել է Արգենտինական կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգման, տեխնիկական համալրման եւ կահավորման ծախսերը:«Կրթական միջավայրի ձեւավորման, զարգացման եւ խրախուսման ծրագրերին մասնակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորագույն ուղղություններից է: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի հիմնադրումը Կոնվերս Բանկի կողմից ֆինանսավորվող հերթական նախաձեռնությունն է, որի նպատակն այդ ԲՈՒՀ-ում պայմանների եւ կրթության որակի բարելավումն է, հայ-արգենտինական միջմշակութային կապերի խորացումը»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: Մասնավորապես, 2018թ. Կոնվերս Բանկի աջակցությամբ անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, Գյումրիում բարելավվել են երկու դպրոցների կրթական պայմանները, ինչպես նաեւ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ «Սեւան ստարտափ 2018»-ի շրջանակում ֆինտեխ գաղափարների մրցույթ է անցկացվել:«Սա բացառիկ դեպք է, երբ կրթական եւ միջմշակութային կապերի խորացմանը միտված նախաձեռնությունն իրականացվում է բիզնես կառույցի՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ: Արգենտինական կենտրոնի բացումը համալսարանին հնարավորություն կտա կրթական գործընթացում ներառել Արգենտինայից հրավիրված մասնագետներ, կնպաստի հայ-արգենտինական կրթական, մշակութային կապերի զարգացմանը»,- ասել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: Արգենտինական կենտրոնում նորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: Բացումը նախատեսվում է հաջորդ տարեսկզբին: Tweet Դիտում՝ 12881