Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է Shakmat անունով կոնյակի բրենդի գործարկման մասին:Նա տեղեկացրել է, որ առաջին շրջանում Shakmat-ը հասանելի կլինի 2400 խմբաքանակով: Այն կարելի է գնել օնլայն՝ €100-ով: Ալեքսիս Օհանյանը նշել է, որ յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասը կհատկացվի Armenia Tree նախագծին, որը Հայաստանի ամբողջ տարածքում ավելի քան 5,5 մլն ծառ է տնկել: «Shakmat-ը 23-ամյա պրեմիում կոնյակ է, որը գալիս է գինեգործության բնօրրանից: Այն մարմնավորում է Հայաստանի երկու ազգային գանձերը՝ շախմատը եւ կոնյակը: Ժամանակն է, որ հայկական կոնյակը վերագտնի իր արդարացի տեղն աշխարհի քարտեզում»,- ընդգծել է Ալեքսիս Օհանյանը:Նա նշել է, որ իր թիմի հետ այցելել է ծննդավայր Հայաստան՝ գտնելու նոր կոնյակի համար ճիշտ համեմունքներ: «Մեր շախմատը շատ ավելին է, քան խաղը: Այն կյանքի, համառության, համբերության եւ իմաստության խորհրդանիշ է, այն մարդկանց խորհրդանիշը, որոնք չեն ընկճվում անգամ այն ժամանակ, երբ նրանց առջեւ խոչընդոտներ են ծառանում»,- եզրափակել է Reddit-ի համահիմնադիրը: Tweet Դիտում՝ 6648