«Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության ակումբը 5 նոր անդամ ունի

09.11.2018 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #Գործարարների աջակցության ակումբ
«Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության ակումբին են միացել 5 ընկերություններ, որոնք իրականացնում են բեռնափոխադրումներ, ֆինանսական եւ իրավաբանական խորհրդատվություն։

Ընկերություններն անվճար կամ զեղչով խորհրդատվական ծառայություններ են մատուցելու «Բիզնես Արմենիայի» շահառու ներդրողներին ու գործարարներին։


Ակումբը համալրած 5 նոր անդամ ընկերություններից «Լեգելատան» իրավաբանական ընկերությունն անվճար տրամադրելու է նախնական բանավոր խորհրդատվություն՝ բանկային, ֆինանսական, առեւտրի եւ բեռնափոխադրումների հարցերով:

Տնտեսական մրցակցության, մտավոր սեփականության, օտարերկրյա ներդրումների, հարկային իրավունքի հարցերով խորհրդատվությունը կտրամադրի 20% զեղչով։  

«Ավիա-Գիտ Գրուպ» բեռնափոխադրող ընկերությունն անժամկետ եւ անվճար խորհրդատվություն կտրամադրի միջազգային բեռնափոխադրումների, գնամշակման, օդային բեռնափոխադրումների, մաքսային ձեւակերպումների հարցերով։

«Յունիտրանս» բեռնափոխադրումների ընկերությունը հաճախորդի անունից կիրականացնի անվճար բանակցություններ բեռնափոխադրումների, մաքսային ձեւակերպումների, փաթեթավորման, բեռնավորման-բեռնաթափման, պահեստավորման հարցերով։ 10% զեղչով կիրականացնի ծովային, օդային, ցամաքային, հավաքական բեռնափոխադրումներ՝ Եվրոպայից եւ Ասիայից։

«ԷՅ ԷՄ ԷՖ Քոնսալթինգ» ֆինանսական խորհրդատվական ընկերությունը կորպորատիվ ֆինանսներ, ռազմավարական, գործառնական կառավարման առնչությամբ մինչեւ 2 ժամ տեւող խորհրդատվությունը կտրամադրի անվճար, այնուհետեւ՝ 25% զեղչով։

«Այ Բի Էս Քոնսալթինգ» բիզնես խորհրդատվական ընկերությունը 1 անվճար խորհրդատվություն կտրամադրի ռազմավարական պլանավորման եւ կառավարման, վաճառքների անձնակազմի ձեւավորման եւ կառավարման, բիզնես գործընթացների օպտիմիզացիայի եւ կառավարման հարցերով։
Դիտում՝ 5055

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW